1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՀԿ-ն օպերատիվորեն պետք է իրագործի ԼՂ շփման գծում դիտորդների ավելացման համաձայնությունը. Լավրով

ԵԱՀԿ-ն օպերատիվորեն պետք է իրագործի ԼՂ շփման գծում դիտորդների ավելացման 
համաձայնությունը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ-ն կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրագործել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իտալիա արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«2016 թվականի հունիսին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպմանը, որին մասնակցում էին նաև համանախագահները, պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում դիտորդների թիվը մի քանիսով ավելացնելու վերաբերյալ: Այդ ժամանակվանից ի վեր աշխատանքներ են տարվել դրա ուղղությամբ: Այժմ կողմերը մոտ են այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու նպատակով հստակ պարամետրերի համաձայնեցմանը, և մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարող է օպերատիվ կերպով այն գործի դնել»,- հայտարարել է Լավրովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]