Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի կառավարությունը «օֆշորային գոտի» եզրույթը վերանայում է

Հայաստանի կառավարությունը «օֆշորային գոտի» եզրույթը վերանայում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «օֆշորային գոտի» եզրույթը ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված նոր եզրույթին համապատասխանեցնելու նպատակով: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ Հարկային նոր օրենսգրքով վերանայվել է հարկման տեսանկյունից ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրները բնութագրելու նպատակով կիրառվող «օֆշորային գոտի» եզրույթը: Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել որոշմամբ սահմանված երկրների «աշխարհագրական տարածքների» ցանկը:

«Խնդիրն այն է, որ այս որոշմամբ երկրների ցուցակ է կազմվել, որոնք պայմանականորեն կոչվել են «օֆշորային գոտիներ»: Սակայն այս տերմինը հարուցել է հանրության և Լյուքսեմբուրգի գործընկերների տարակուսանքը: Նրանք, մասնավորապես հարցնում են, թե ինչու են հայտնվել «օֆշորային գոտիների»  ցուցակում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը՝ ավելացնելով, որ խոսքն ուղղակի իմաստով օֆշորային գոտիների մասին չէ, այլ ոչ խելամիտ հարկային արտոնությունների:

Վարդան Արամյանի խոսքով, ցուցակը լրացվել է նոր երկրներով ու աշխարհագրական տարածքներով՝ Ամերիկյան Սամոա, Թունիս, Հարավային Կորեա, Մոնղոլիա, Նամիբիա, Տրինիդադ եւ Տոբագո, որոնք ԵՄ-ի կողմից արդեն ճանաչվել են հարկային լիբերալ կամ ոչ խելամիտ արտոնյալ հարկային ռեժիմով երկրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]