Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր 2023

Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներն ամրապնդվում են

Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներն ամրապնդվում 
են

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրինագծի ընդունման նպատակն է, մասնավորապես, խուսափել «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով ամրագրված դրույթների հնարավոր կրկնություններից և կարգավորել այլ օրենքներով չկարգավորված դրույթները:

«Կարևոր նորամուծություններից է այն, որ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքը դադարեցվում է միմիայն հանրային ֆինանսներից օգտվելու, հանրային պաշտոն զբաղեցնելու դեպքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]