Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքական Հաքքարի նահանգում տեղակայված ռազմաբազայի վրա հարձակում է տեղի ունեցել. կան 1զոհ, 5 վիրավոր

Թուրքական Հաքքարի նահանգում տեղակայված ռազմաբազայի վրա հարձակում է տեղի 
ունեցել. կան 1զոհ, 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաքքարի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK)  զինյալները հարձակում են գործել Չուքուրջա շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

PKK  հարձակման հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել է, 5-ը` վիրավորվել:

Վիրավոր զինվորներն ուղղաթիռով տեղափոխվել են Հաքքարի նահանգի կենտրոնական հիվանդանոց:

Նահանգում PKK զինյալների դեմ ուղղված հատուկ գործողություններ են սկսվել:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:

1980-ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]