Երևանում՝ 11:07,   25 Փետրվար 2024

Հայաստանի խորհրդարանում սումգայիթյան ջարդերի թեմայով լսումներ կանցկացվեն

Հայաստանի խորհրդարանում սումգայիթյան ջարդերի թեմայով լսումներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանում լսումներ կանցկացվեն «Սումգայիթյան ջարդեր: Հայերի նկատմամբ ատելության հրահրումը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լսումներն անցկացնելու որոշումն ընդունեց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

«Լսումներին կհրավիրեն փորձագետների, իրադարձությունների անմիջական ականատեսների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչների: Լսումների նպատակն է միջազգային հանրությանը տեղեկացնել այս իրադարձությունների եւ Ադրբեջանի կողմից վարած պետական քաղաքականության մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց ՀՀ Ազգային ժողովի  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Լսումները կանցկացվեն փետրվարի 22-ին, ժամը 12:00-ին: Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին լսումներն անցկացնելու որոշմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]