Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ծանրաբեռնվածության խնդիրը կարգավորելու համար Երևանում կստեղծվեն նոր մանկապարտեզներ

Ծանրաբեռնվածության խնդիրը կարգավորելու համար Երևանում կստեղծվեն նոր 
մանկապարտեզներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մանկապարտեզների ծանրաբեռնվածության խնդիրը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընդունված որոշմամբ Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Երևան քաղաքի Ռուսթավելու N17 հասցեում գտնվող նախկին Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոցի շենքը, Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեում գտնվող նախկին Երևանի N 81 միջնակարգ դպրոցի շենքը կնվիրաբերվեն Երևան համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն (մանկապարտեզ) և/կամ արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով:

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ դպրոցները լուծարվել են 2017 թ.:

Երևան համայնքի ենթակայության մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունն արդեն տարիներ շարունակ կարևոր խնդիր է դարձել քաղաքում, որը պահանջում է հրատապ լուծում, որով էլ պայմանավորված է որոշումը:

Որոշման ընդունման դեպքում զգալիորեն կլուծվի Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրը և այն կնպաստի Երևան քաղաքում նախադպրոցական կրթությունը  պատշաճ կազմակերպելու գործընթացին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]