Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Samsung-ը ռեկորդային շահույթ Է ստացել

Samsung-ը ռեկորդային շահույթ Է ստացել
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics-ը չորրորդ եռամսյակի եւ ամբողջ 2017 թվականի արդյունքներով շահույթի նոր ռեկորդ Է սահմանել միկրոսխեմաների բարձր պահանջարկի շնորհիվ, սակայն սմարթֆոնների արտադրության ցուցանիշով ստորաբաժանման օպերացիոն շահույթը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կրճատվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Samsung-ի զուտ շահույթը չորրորդ եռամսյակում կտրուկ ավելացել Է 42 տոկոսով՝ հասնելով 12,26 տրլն հարավկորեական վոնի (11,4 մլրդ դոլարի) 2016 թվականի նույն ժամանակաշրջանի 7,09 տրլն վոնից:

Samsung Electronics-ի օպերացիոն շահույթը գրեթե երկու երրորդով բարձր Է եղել, քան մեկ տարի առաջ՝ 15,15 տրլն վոն:

Samsung Electronics-ի հասույթը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ավելացել Է մինչեւ 65,98 տրլն վոն՝ մեկ տարի առաջվա 53,33 տրլն վոնի համեմատությամբ: 2017 թվականի արդյունքներով՝ Samsung-ն ընդհանուր առմամբ ստացել Է 53,65 տրլն վոն օպերացիոն շահույթ՝ 83 տոկոսով ավելի, քան 2016 թվականին այն դեպքում, երբ հասույթը հասել Է 239,58 տրլն վոնի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]