Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում է Շավարշ Կարապետյանը

Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում է Շավարշ Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց 62 հոգուց բաղկացած նոր ցանկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հրապարակված ցանկում ներառված է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, սուզալողի աշխարհի բազմակի չեմպիոն, Եվրոպայի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը: Հիշեցնենք, որ նա տասնյակ մարդկանց  փրկել էր 1976 թվականին, երբ տրոլեյբուսն ընկել էր Երևանյան լիճը:

Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկում ընդգրկվել են նաև Մարգարիտա Սիմոնյանը, Յանա Եգորյանը, Եվգենի Պետրոսյանը, Միխայիլ Գալուստյանը Ալեքսանդր Չուբարյանը, Կարեն Շահնազարովը և այլք:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]