Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները գոհ են Մակրոնի հետ դրական շեշտադրումներով հանդիպումից

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները գոհ են Մակրոնի հետ դրական 
շեշտադրումներով հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրական շեշտադրումներ՝ դրական ակնկալիքներով. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի անցկացումն այսպես բնորոշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Հետաքրքրական երեկո էր, որովհետև առաջին պաշտոնական մեր հանդիպումն էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նրա հետ նոր կապեր հաստատելը շատ դրական է: Նախագահի առջև մեր խոսքը ներկայացրեցինք Թուրքիայի, Ադրբեջանի, Արցախի հարցով, խոսեցինք ֆրանսահայ համայնքի մտահոգությունների մասին` Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցի հետ կապված: Մեր բոլոր պատգամները փոխանցեցինք: Ի դեպ, շատ կարևոր էր, որ պարզապես ելույթներ չհնչեցին, երկխոսություն եղավ նախագահի հետ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանը:

Նա Ֆրանսիայի նախագահի ելույթից մի քանի կարևոր շեշտադրում առանձնացրեց, նախ այն, որ Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրվի: Դրանից բացի, նա առանձնացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գործընթացին նոր ընթացք տալու դիտարկումը:

Իր խոսքում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև Արցախի խնդրին` նշելով, որ Ֆրանսիան իր աշխատանքը կակտիվացնի դիվանագիտական դաշտում:

«Ես իմ խոսքում իրեն հրավիրեցի Արցախ: Ֆրանսիայի նախագահն ասաց, որ մեզ հետ կգա Արցախ, երբ խնդիրը լուծված լինի: Սա նշանակում է, որ նա պատկերացնում է այցելություն` հայկական Արցախ»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքը կայացել է հունվարի 30-ին, մասնակցել է 500 անձ: Ընթրիքին մասնակցել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ:  Ընթրիքի պատվո հյուրն էր Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]