1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մուժինեկսն անընդունելի է համարել Թուրքիայում խաղաղություն քարոզող բժիշկների ձերբակալումը

Մուժինեկսն անընդունելի է համարել Թուրքիայում խաղաղություն քարոզող բժիշկների 
ձերբակալումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժինեկսն անընդունելի է համարել Թուրքիայում բժիշկների ձերբակալումն այն բանի համար, որ վերջիններս Սիրիայում խաղաղության կոչեր են արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

Մուժինեկսն ընդգծել է, որ Թուրքիայի բժիշկների միության անդամների հայտարարությունը խաղաղության վերաբերյալ ամբողջովին համապատասխանում է մտքի ազատ արտահայտման իրավունքին: «Նրանց թիրախավորումն ու ձերբակալություններն անընդունելի են»,- ասել է նա:

Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել նաև Համաշխարհային բժշկական ասոցիացիան (WMA)՝ խորը մտահոգություն հայտնելով կատարվածի առնչությամբ:  Ասոցիացիայի նախագահ Յոշիտակե Յոկոկուրան դատապարտել է բժիշկների ձերբակալումն ու նրանց վերաբերյալ սպառնալիքների հնչեցումը: Նա հայտնել է, որ իր աջակցությունն է հայտնում թուրք գործընկերներին՝ հիշեցնելով, որ բժիշկների պարտականությունն է կառավարություններին նախազգուշացնել պատերազմների և ռազմական բախումների հումանիտար հետևանքների վերաբերյալ: «Պահանջում ենք թուրքական կառավարությունից անմիջապես ազատ արձակել բժիշկներին»,- ասել է նա:

Հունվարի 30-ի առավոտյան ձերբակալվել են  Թուրք բժիշկների միության 11 անդամ, այդ թվում և նախագահը: Պատճառը Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների դեմ հրապարակած հայտարարությունն էր, որում ասվում էր, թե «պատերազմը ժողովրդի առողջության հարցն է»: «Որպես բժիշկներ զգուշացնում ենք՝ ցանկացած բախում, ցանկացած պատերազմ ֆիզիկական,. հոգեկան, սոցիալական առողջության տեսանկյունից չվերականգնվող խնդիրներ է առաջացնում և մեծ մարդկային դրամայի պատճառ դառնում: Ոչ ենք ասում պատերազմին, թող անմիջապես խաղաղություն լինի»,- նշվում էր հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]