1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ պատվիրակները ևս մասնակցել են Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին

 Հայ պատվիրակները ևս մասնակցել են Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը, ինչպես նաև Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը հունվարի 30-ին մասնակցել են Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նրանք գրառում են կատարել սոցիալական ցանցում:

Կոնգրեսն անցկացվել է «Խաղաղություն Սիրիայի ժողովրդին» կարգախոսի ներքո:

Մասնակիցները համաձայնության են եկել սկսելու երկրի Սահմանադրության վերանայման աշխատանքը, որպեսզի երկրի հետպատերազմյան կարգի իրավաբանական հիմք նախապատրաստեն, և դիմել են աշխարհին՝ յոթնամյա քաղաքացիական պատերազմից ավերված Սիրիայի վերականգնմանն օգնելու խնդրանքով:

Բացի դրանից, կոնգրեսի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ դրա մասնակիցները հավաստել են հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ահաբեկչության և կրոնական մոլեռանդության դեմ պայքարին: Մասնակիցները նաև հանդես են եկել միասնական բանակի և ազատ ընտրությունների անցկացման օգտին, որոնք պետք է որոշեն երկրի ապագան: Կոնգրեսի արդյունքներով դրա մասնակիցները համաձայնության են եկել կազմելու սահմանադրական հանձնաժողով, թեկնածուների ցուցակը հաստատված է 150 մարդու կազմով (100 մարդ կառավարությունից՝ ներքին չափավոր ընդդիմության հաշվառմամբ, և 50-ն արտաքին ընդդիմությունից), որը Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի հետ համատեղ կսկսի առաջարկություններ պատրաստել երկրի Սահմանադրության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]