Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ նախագահ առաջադրվելու և դառնալու դեպքում բոլոր ջանքերը ներդնելու եմ տնտեսությունը զարգացնելու համար. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ առաջադրվելու և դառնալու դեպքում բոլոր ջանքերը ներդնելու եմ 
տնտեսությունը զարգացնելու համար. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ եթե դառնա ՀՀ նախագահ՝ բոլոր ջանքերը կներդնի երկրի տնտեսությունը զարգացնելու համար: Այդ մասին Սարգսյանը նշել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, անդրադառնալով երկրում 30 տոկոս աղքատության ցուցանիշին՝  Արմեն Սարգսյանն ասել է. «Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է բարեգործությամբ լուծել հարցը: Հարցի լուծման ճանապարհը հստակ է` աշխատանք ունենալ և վարձատրվել այդ աշխատանքի համար, պահել իր արժանապատվությունը, դրանով դուրս գալ աղքատությունից: Եթե առաջադրվեմ և դառնամ ՀՀ նախագահ, իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար: Ներդրումներ ունենալն ինքնանպատակ չէ»:

Արմեն Սարգսյանը հիշեցրեց հին արաբական ասույթ. «Եթե դու բարձունքին կանգնած ես, ներքևում կանգնած բազմաթիվ մարդիկ վերևից քեզ մրջյուն են թվում, բայց պետք է ուշադիր լինել՝ ներքևից նայող մարդիկ քեզ նույնպես մրջյուն են տեսնում»:

«Ես չեմ կարծում, որ այն ճանապարհը, որ անցել եմ, որևէ օր թույլ կտա, որ ես որևէ անհատի, անկախ նրանից՝ աղքատ է, թե հարուստ, երիտասարդ է, թե ծեր, արհամարհական վերաբերվեմ», - վստահեցրել է Արմեն Սարգսյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]