1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցն ուղարկվել է ՄԱԿ

Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իրավապաշտպան 
կազմակերպությունների զեկույցն ուղարկվել է ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ-ի հունվարի 29-ին ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտե է ուղարկվել «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի», «Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (International Partnership For Human Rights ) և  «Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (World Organisation against Torture)» համատեղ զեկույցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների վիճակին:

Զեկույցում նշվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների թիվն ու նրանցից շատերի անունները, ովքեր ձերբակալվել են քաղաքական մոտիվներով, Նարդարանում, Գոբուստանի բանտում խոշտանգումների եւ սպանությունների փաստերի, այլ բանտերում բանտարկյալների մահվան դեպքերի մասին:

Զեկույցում անդրադարձ է կատարված նաև ռազմական գործողությունների հետևանքով գրանցված կորուստներին, ինչպես նաև Հայաստանի համար «լրտեսություն կատարելու» մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացիների հարցին և պահանջ է ներկայացված մանրամասն քննելու բոլոր հանցագործությունները:

ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտե ուղարկված զեկույցում նշվում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող խոշտանգումների, քաղաքացիներին պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զրկելու, ինչպես նաև այն փաստաբանների մասին, ովքեր քաջություն են ցուցաբերում այդ երկրում զբաղվելու քաղբանտարկյալների հարցերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]