1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կարո Փայլանը աջակցություն է հայտնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը քննադատելու համար ձերբակալված թուրք բժիշկներին

Կարո Փայլանը աջակցություն է հայտնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը քննադատելու 
համար ձերբակալված թուրք բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական»  կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր աջակցությունն է հայտնել Թուրքական ԶՈւ կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունները քննադատելու պատճառով ձերբակալված թուրք բժիշկներին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կարո Փայլանը այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում: 

«Ոչ թե կյանքը պաշտպանելն է հանցանք, այլ պատերազմը պաշտպանելը: Թուրք բժիշկների միության կողքին ենք»,- գրել է Կարո Փայլանը: 

Թուրք բժիշկների միության կենտրոնական խորհրդի կողմից տարածված հայտարարության մեջ Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին ասվում էր, թե «պատերազմը ժողովրդի առողջության հարցն է»: «Որպես բժիշկներ զգուշացնում ենք՝ ցանկացած բախում, ցանկացած պատերազմ ֆիզիկական, հոգեկան, սոցիալական առողջության տեսանկյունից չվերականգնվող խնդիրներ է առաջացնում և մեծ մարդկային դրամայի պատճառ դառնում: Ոչ ենք ասում պատերազմին, թող անմիջապես խաղաղություն լինի»,- ասվում էր հայտարարության մեջ:

Այս հայտարարությանը խիստ արձագանք էր տվել նախագահ Էրդողանը, իսկ Անկարայի գլխավոր դատախազությունը «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու և ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսել:

Արդյունքում հունվարի 30-ի առավոտյան ձերբակալվել են Թուրք բժիշկների միության 11 անդամ, այդ թվում և նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]