Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բանակի և հասարակության կապի ամրապնդման համար գրողներն արժանացան ՊՆ-ի և ՀԳՄ-ի մրցանակներին

Բանակի և հասարակության կապի ամրապնդման համար գրողներն արժանացան ՊՆ-ի և 
ՀԳՄ-ի մրցանակներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու, գրողներին բանակին, սպային ու զինվորին մերձեցնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Հայաստանի գրողների միությունը համատեղ մրցանակաբաշխություն իրականացրեցին` մրցանակներ հանձնելով հայ գրողներին: Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 30-ին Հայաստանի գրողների միությունում:

«Այն պետությունը, այն ժողովուրդը, որը չունի բանակ, չի կարող ունենալ տնտեսություն, մշակույթ, գրականություն, առհասարակ` ոչինչ: Մեր  անկախ հանրապետության լավագույն ձեռքբերումը հայոց բանակն է, որն ամեն օր, ամեն ժամ հզորացնել է պետք: Բանակը միայն զենքը չէ. դրան առաջին հերթին զորավիգ է ժողովրդի խոսքը, լեզուն, գրականությունը: Ուրախ եմ, որ այս մրցանակաբաշխությունը ընդլայնվում է. մասնակցում են գրողներ Հայաստանի տարբեր մարզերից: Գրողները տարեցտարի ավելի լրջորեն են պատրաստվում մրցանակաբաշխությանը:  Ըստ իս` սա նրանց համար ամենապատվավոր մրցանակն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի խոսքով` արդեն երրորդ տարին է իրականացվում այս միջոցառումը: «Առաջին տարվանից մինչ օրս բավականին մեծ փոփոխություններ են նկատվում. հեղինակներն առավել պատասխանատվությամբ են ներկայանում մրցույթին»,-ասաց նա: Մկրտչյանը հավելեց`հանձնաժողովի անդամները անաչառ են եղել և ըստ արժանվույն գնահատել բոլորին:

Հատուկ մրցանակը հանձնվեց Զորի Բալայանին հայ գրականության մեջ ունեցած հսկայական ներդրման համար:

Գեղարվեստական արձակ ժանրում առաջին մրցանակի արժանացավ Կոմիտաս Դանիելյանը «Երկհատորյակ» գրքի համար, երկրորդ մրցանակի արժանացան Գագիկ Խաչատրյանը «Զինվորի վերադարձը» և Վրեժ Սարուխանյանը «Տարոնականչ»  պատմվածքների ժողովածուհի համար, երրորդ մրցանակը տրվեց Ժաննա Հակոբյանին «Ապրիլյան հերոսամարտ» վիպակի համար:

Պոեզիայի ասպարեզում առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների արժանացան բանաստեղծներ Գագիկ Սարոյանը Բանաստեղծական շարքի, Նորայր Գրիգորյանը «Խրամատի թաց պատին» ստեղծագործության, Դարիկո Խաչատրյանը «Նավարկումի զարկերակ»-ի, Անահիտ Թարյանը «Ես քո զինվորն եմ, Հայաստան» գրքի, Սամվել Մարգարյանը «Սխրանք» շարքի և Հրանուշը իր բանաստեղծությունների համար:

Հրապարակագրություն, գրաքննադատություն ժանրում մրցանակների արժանացան Հակոբ Հարությունը «Պրոմեթևսն է առաջին կամավորը», «Լռության դափնիներով զինվորները» գործերի, Տիգրան Նիկողոսյանը հայ զինվորին նվիրված հրապարակումների ցանկի, Քնար Թադևոսյանն իր հոդվածաշարի, Ռուզաննա Մկրտչյանը «Արագածոտնի մարզի անմահացած հերոսները քառօրյա պատերազմում», «Մռայլ երկինք-շանթահարված երկիր»-ի համար:

Հայոց բանակին նվիրված գրական-տեսական աշխատություն մրցանակը հանձնվեց Նորայր Ղազարյանին «Զինվորագրյալ բանաստեղծական շարքեր»-ի համար:

Խրախուսական մրցանակների արժանացան Լիանա Մայիլյանը «Ես մնում եմ, մամ» պատմվածքի, Տաթև Սուքիասյանը «Հայրենիքը սկսվում է սահմանից» վիպակի, Սաթենիկ Ղազարյանը «Ապրիլյան» պատմվածքի, Լուսիկ Մկրտչյանը «Քեզ հետ եմ, զինվոր»-ի, Արմենուհի Սիսյանն իր բանաստեղծությունների համար և Ժաննա Աբրահամյանը:

Պարգևները հանձնեցին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Ավագյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]