Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն Ինտերպոլի կայքում Հայաստանի կողմից հետախուզվող անձանց ցանկում չկա

Նիկոլ Փաշինյանն Ինտերպոլի կայքում Հայաստանի կողմից հետախուզվող անձանց 
ցանկում չկա

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի անունը Ինտերպոլի կայքում Հայաստանի կողմից հետախուզվող անձանց ցանկում չկա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ինտերպոլի կայքում Հայաստանի կողմից հետախուզվող անձանց ցանկում 9 մարդ կա, որոնց թվում բացակայում է Նիկոլ Փաշինյանի անունը:

Հայաստանի կողմից Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարված հետևյալ անձանց նկատմամբ` Սարգսյան Առաքել, Մալխասյան Մարտին, Քալանթարյան Արմեն, Փիրուզյան Վարդան, Սիրադեղյան Վանո, Գյուլնազարյան Արթուր, Պետրոսյան Արմենուհի, Երիցյան Ռոբերտ, Խաչատրյան Տիգրան:

Փաշինյանը հունվարի 30-ին հայտարարել է Իտալիայում ոստիկանության կողմից իրեն ձերբակալելու փորձի մասին: «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր հյուրանոցի իմ սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը:

Միջադեպի  կապակցությամբ  պարզաբանում  է  տարածել  նաև  ՀՀ  ոստիկանությունը. «ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը:
Հայտնում ենք, որ 01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]