Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուտինն ուղերձ Է հղել Սոչիի համաժողովի մասնակիցներին

Պուտինն ուղերձ Է հղել Սոչիի համաժողովի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում աշխատող Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը հնարավորություն Է ընձեռում իրագործել պատերազմը դադարեցնելու եւ ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու սիրիացիների ձգտումը: Այդ մասին ասված Է համաժողովի մասնակիցներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հղած ուղերձում, որի տեքստն ընթերցել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ձեր համաժողովը կոչված Է վերստին համախմբելու Սիրիայի ժողովրդին գրեթե յոթնամյա զինված հակամարտությունից հետո, որը հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր խլեց, միլիոնավոր քաղաքացիների հարկադրեց լքել իրենց հայրենիքը,-հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարը:-Լավ հնարավորություն Է ընձեռված իրագործելու եղբայրասպան պատերազմը դադարեցնելու, ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու, բնականոն կյանքի վերադառնալու սիրիացիների ձգտումը»:

Պուտինը նաեւ նշել Է, որ այսօր ստեղծված են պայմաններ՝ շրջելու Սիրիայի պատմության ողբերգական Էջը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]