Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թբիլիսիի քաղաքապետը հայտնել Է մետրոյում տեղի ունեցած փլուզումից 14 տուժածների մասին

Թբիլիսիի քաղաքապետը հայտնել Է մետրոյում տեղի ունեցած փլուզումից 14 տուժածների մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 30-ի առավոտյան Թբիլիսիի մետրոյի «Վարկետիլի» կայարանում կախովի առաստաղի քանդվելու հետեւանքով տուժածների թիվը հասել Է 14-ի: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ տուժածների բուժման ծախսերը կստանձնի Թբիլիսիի քաղաքապետարանը: Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ տուժածների թվում կան անչափահասներ:

Ականատեսները լրագրողներին պատմել են, որ առաստաղը փլվել Է այն պահին, երբ հարթակի վրա գտնվում Էին գնացքի ժամանմանն սպասող մարդիկ: ԶԼՄ-ները նշում են, որ կայարանը վերանորոգվել Էր անցյալ տարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]