Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սենի մակարդակը Փարիզի սահմանագծում աստիճանաբար իջնում Է

Սենի մակարդակը Փարիզի սահմանագծում աստիճանաբար իջնում Է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեն գետի ջրի մակարդակը, որը հունվարի 29-ին Փարիզի սահմանագծում հասել Էր 5,85 մետր առավելագույն նշագծին, սկսել Է աստիճանաբար իջնել: Այդ մասին հունվարի 30-ին հայտնել Է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով հեղեղումների դիտարկման պետական ծառայության՝ Vigicrues-ի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայում ջրի մակարդակը Սենում իջել Է մինչեւ 5,76 մետրի նշագիծ: Չնայած դրան, քաղաքում առաջվա պես գործում Է հեղեղումների պատճառով օդերեւութաբանական տագնապի նախավերջին (նարնջագույն) մակարդակը, որը Փարիզում արդեն երկրորդ շաբաթն Է՝ շարունակվում Է:

Օդերեւութաբանների խոսքով՝ ջուրը կքաշվի շատ դանդաղորեն: Այդ կապակցությամբ իրադրությունը քաղաքում դեռ շուտ չի նորմալանա: Բացի այդ, քաղաքային իշխանություններին անհանգստացնում են օդերեւութաբանների կանխատեսումներն առաջիկա օրերի համար: Սպասվում Է, որ հունվարի 31-ին Փարիզում կտեղան նոր անձրեւներ, որոնք կարող են դանդաղեցնել գետի ջրի մակարդակի անկումը կամ նույնիսկ հանգեցնել դրա աճի:

Սենի վարարման պատճառը դարձել են անձրեւները, որոնք Փարիզի տարածաշրջանում դիտվել են հունվարի սկզբից: Հեղեղումների պատճառով Երկաթուղային ճանապարհների ազգային ընկերությունը (SNCF) մինչեւ փետրվարի 5-ը փակել Է RER արագընթաց հասարակական տրանսպորտի մի շարք ստորգետնյա կայարաններ, այդ թվում՝ քաղաքի կենտրոնում: Արդեն մեկ շաբաթից ավելի Սենայով չեն երթեւեկում գետային տրամվայները, մուտքը գետի առափնյա մաս փակ Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]