Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը արագ տեմպերով ընդլայնվում է

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը արագ տեմպերով ընդլայնվում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջիկայում նախատեսվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ներդնել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը։

«Դպրոցական սննդի (ներդրման-խմբ.) շրջանակը գնալով ընդլայնվում է, և արդեն տարբեր մարզեր կարողանում են օգտվել այդ հնարավորություններից։ Դպրոցներում ստեղծվում են համապատասխան պայմաններ, որտեղ անգամ ծնողներն են ճաշ պատրաստում։ Ամենակարևորը կրթության ոլորտում երեխայի առողջության ապահովման հարցն է, իսկ դպրոցական սնունդն ուղղված է նրա առողջությանը, ինչն էլ անմիջականորեն ազդում է կրթության որակի վրա»,- ընդգծեց Մուրադյանը։

Նա հույս հայտնեց, որ ծրագիրը դեռ կընդլայնվի, և ՀՀ բոլոր դպրոցներն օգտվելու հնարավորություն կունենան։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]