Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

NASA-ն հրապարակել Է Յուպիտերի մթնոլորտում մոլեգնող փոթորկի լուսանկարները


ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA) հրապարակել Է Յուպիտերի մթնոլորտում մոլեգնող հզոր փոթորկի լուսանկարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հունվարի 29-ին հայտնել Է Space.com ինտերնետ-պորտալը, լուսանկարը Juno ավտոմատ միջմոլորակային կայանի կողմից արվել Է անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին՝ մոլորակ-հսկային կայանի մերձենալու ժամանակ: Լուսանկարն արվել Է այն պահին, երբ կայանը գտնվում Էր Յուպիտերի ամպաշերտից 8 հազար 787 կիլոմետր տարածության վրա:

Կայանը, որը 2011 թվականի օգոստոսին արձակվել Է «Նոր սահմաններ» ծրագրի շրջանակներում, Յուպիտերին հասել Է 2016 թվականի հուլիսի 4-ին՝ հաղթահարելով 2,8 մլրդ կիլոմետր: Juno-ի վրա տեղակայված սարքավորումը նախատեսված Է Յուպիտերի մթնոլորտի, ինչպես նաեւ տիեզերական ձգողության եւ մագնիսական դաշտերի ուսումնասիրման համար, մասնավորապես, մոլորակի բեւեռային շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]menpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ