Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանաբնակ հայ գործարարներն ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության «Կրեմլյան զեկույց»-ում

Ռուսաստանաբնակ հայ գործարարներն ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների 
նախարարության «Կրեմլյան զեկույց»-ում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում բնակվող հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովն ու Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ներառվել են Միացյալ Նահանգների կողմից հրապարակված «Կրեմլյան զեկույց»-ում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2017 թվականի պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում հրապարակել է ցանկ, որում ներառված են Ռուսաստանի ամենահարուստ 96 մարդիկ և 104 ամենաբարձր պաշտոնյաները:

Նախարարությունից հայտնել են, որ այդ անձանց ներգրավումը ցուցակում չի ենթադրում պատժամիջոցների կամ որևէ տեսակի սահմանափակումների կիրառում տվյալ անձանց նկատմամբ: Սակայն միայն նրանց սովորական ընդգրկումն այդ ցուցակում կարող է ԱՄՆ-ում և Եվրոպայում գործող բանկերին ու այլ ինստիտուտներին հետ պահել ներգրավված անձանց հետ գործարքներից:

Ֆինանսների նախարարությունը հայտնել է նաև, որ ցուցակի կազմելու համար օբյեկտիվ չափանիշ են ընդունել՝ 1 մլրդ դոլարից ավել կարողություն ունեցող գործարարներ և «բարձր քաղաքական ֆիգուրներ»:

Bloomberg-ը գրում է, որ ԱՄՆ ցուցակում ներառված անձանց շարքում կան գործարարներ, ում դեմ արդեն իսկ պատժամիջոցներ են կիրառվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապեր ունենալու պատճառով: Որպես այդպիսին՝ պարբերականը հիշատակում է հայազգի գործարար Սերգեյ Գալիցկիին:

Ցուցակում ներառված է նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]