Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտահանման 25 տոկոս աճը վկայում է արտահանման հենքով տնտեսական մոդելի արդյունավետության մասին. Եգանյան

Արտահանման 25 տոկոս աճը վկայում է արտահանման հենքով տնտեսական մոդելի 
արդյունավետության մասին. Եգանյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017թ. արձանագրված արտահանման ցուցանիշն ամենաբարձրն է վերջին 5 տարիների կտրվածքով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը: «Վերջին տարիներին մրցունակության բարելավմանն ուղղված գործընթացի արդյունքում ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի արտադրողականության աճի տեմպերի արագացման հայելային արտացոլանքը դրսևորվում է արտահանման նշանակալի աճերով։ 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 2242.9 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 451.4 մլն ԱՄՆ դոլարով կամ 25.2 տոկոսով, որը 2012 թվականից ի վեր արտահանման տարեկան ամենաբարձր ցուցանիշն է»,-պարզաբանեց պաշտոնյան:

2017 թվականին արտահանման երկնիշ աճը մեծապես ձևավորվել է «Հանքահումքային արտադրանք» և «Պատրաստի սննդի արտադրանք» ապրանքային բաժինների էական աճերով, ինչպես նաև դրական նպաստում են ունեցել «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» և «Մանածագործական իրեր» ապրանքային բաժինների արտահանման նշանակալի աճերը։

Արտահանման կառուցվածքում, Եգանյանի խոսքով, ավանդաբար զգալի տեսակարար կշիռ ունեցող ապրանքներից պղնձի խտանյութի, կոնյակի և ծխախոտի արտահանումը 2017 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է համապատասխանաբար 65, 36 և 16 տոկոսներով։

«Արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման տեսանկյունից ոգևորիչ է դեռևս փոքր կշիռ ունեցող մի քանի ոլորտների արտահանման բարձր աճի տեմպերը։ Ձկան, ոչխարի մսի, խոշոր եղջերավոր անասունների, դեղամիջոցի, գինու, շոկոլադի և ծաղիկների արտահանումը 2017 թվականին կազմել է 91.5 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով նախորդ տարվա նկատմամբ 42.1 մլն ԱՄՆ դոլարով կամ 85.2 տոկոսով։ Այս դրական միտման կայուն պահպանման պարագայում վերոգրյալ ապրանքները կդառնան ընդհանուր արտահանման աճը պայմանավորող հիմնական և որոշիչ ապրանքներից»,-նկատեց վարչության պետը:  

Արտահանման ավելի քան 25 տոկոս աճը վկայում է արտահանման հենքով տնտեսական մոդելի արդյունավետության մասին, որի պայմաններում ձևավորվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի 12.6 տոկոս աճը և տնտեսական ակտիվության 7.7 տոկոս ցուցանիշը։ Բացի այդ, արտահանման երկնիշ աճի պայմաններում շուրջ 20 տոկոսով աճել է մշակող արդյունաբերությունում աշխատանքի արտադրողականությունը, ինչպես նաև մոտ 2.1 տոկոսային կետով ավելացել է մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալում արտահանման մասնաբաժինը՝ դիտարկվող ժամանակահատվածում կազմելով շուրջ 44.9 տոկոս։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]