Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ֆիննախի «կրեմլյան զեկույցը» գաղտնի հավելված Է պարունակում

ԱՄՆ-ի ֆիննախի «կրեմլյան զեկույցը» գաղտնի հավելված Է պարունակում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից Կոնգրեսին ներկայացված «կրեմլյան զեկույցը» գաղտնի հավելված Է պարունակում՝ «հավելյալ տեղեկատվությամբ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ֆիննախի հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում Է, որ «գաղտնի հավելվածը կարող Է ներառել այն անձանց, որոնք չեն ընդգրկվել ոչ գաղտնի զեկույցի առաջին եւ երկրորդ հավելվածներում», որոնք վերաբերում են Ռուսաստանի ղեկավարությունը եւ ռուս խոշոր ձեռնարկատերերին:

Գաղտնի ցուցակի ֆիգուրանտները, ընդգծվում Է դրանում, «կարող են կարգով ավելի ցածր լինել կամ 1 մլրդ դոլարից պակաս կարողություն ունենալ»:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին ներկայացրել Է «կրեմլյան զեկույցը», որում ներառված Է 210 անուն: ԱՄՆ-ի «կրեմլյան ցուցակում» ներառված Է ՌԴ-ի 114 բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետական ընկերությունների ղեկավարների, ինչպես նաեւ 96 օլիգարխների անուններ: ԱՄՆ-ի ֆիննախում ճշտել են, որ ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված «կրեմլյան զեկույցն» այն անձանց ցուցակը չԷ, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանված:

«Կրեմլյան ցուցակում» ներառված Է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարությունը, ներառյալ Վայնոն, Գրոմովը, Պեսկովը, Սուրկովը: Նաեւ ցանկում տեղ են գտել Մատվիենկոն, Վոլոդինը, Սեչինը, Միլլերը, Նարիշկինը եւ Բորտնիկովը: «Օլիգարխների ցուցակի» ֆիգուրանտների թվում են՝ ձեռնարկատերեր Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը եւ «Կասպերսկու լաբորատորիայի» ստեղծող Եվգենի Կասպերսկին:

Փորձագետների կարծիքով՝ նշված ցուցակում ներառվելը, նույնիսկ եթե դրանում տեղ գտած անձանց նկատմամբ չկիրառվեն կոնկրետ պատժամիջոցներ, հեւեանքներ կունենա: Մասնավորապես, նոր միջոցներն սպառնում են Էլ ավելի կրճատել այդ անձանց մասնակցությունը արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ գործառնություններին, քանի որ վարկային կազմակերպությունները ի դեմս նրանց կտեսնեն փաստորեն պատժամիջոցների տակ գտնվող անձանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]