Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ֆիննախը հինգ զեկույց Է ներկայացրել ՌԴ-ի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների օրենքի կատարման մասին

ԱՄՆ-ի ֆիննախը հինգ զեկույց Է ներկայացրել ՌԴ-ի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների օրենքի կատարման մասին
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին հինգ հաշվետվություն Է ներկայացրել նոր ազգային օրենքի կատարման մասին, որը նախատեսում Է պատժամիջոցների ռեժիմի խստացում Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՆ-ի ֆիննախի մամուլի տեղեկագրում:

Ինչպես ճշտվում Է հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ի իշխանության օրենսդիր ճյուղին Է ներկայացվել այսպես կոչված կրեմլյան զեկույցը, հաշվետվություն այն մասին, թե ով Է նպաստում Իրանի հրթիռային ծրագրի զարգացմանը, եզրակացություններ «սուվերեն պարտքի եւ ածանցյալ լծակների» նկատմամբ պատժամիջոցների հնարավոր խստացման հետեւանքների վերաբերյալ, նկատառումներ արտասահմանում Միացյալ Նահանգների դեսպանություններում ֆիննախի աշխատակիցների դերի ընդլայնման մասին՝ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով, ինչպես նաեւ ծանուցում ֆիզիկական անձանց թվի ընդլայնման մասին, որոնց վրա տարածվում են ԿԺԴՀ-ին վերաբերող սահմանափակիչ միջոցները:

Ըստ որում հրապարակվել Է սոսկ «կրեմլյան զեկույցը», որն, ինչպես պարզաբանել Է ֆիննախը, պատժամիջոցային ցուցակ չԷ:

Զեկույցների պատրաստում Էին պահանջում «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի դրույթները, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է 2017 թվականի օգոստոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]