Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մխիթարյանն այսօր կարող է նորամուտը նշել «Արսենալ»-ի կազմում  

Մխիթարյանն այսօր կարող է նորամուտը նշել «Արսենալ»-ի կազմում

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է այսօր` հունվարի 30-ին, իր նորամուտը տոնել Լոնդոնի «Արսենալ»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անգլիայի «Պրեմիեր լիգա»-ի 25-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում մրցում է «Սուոնսի»-ի դեմ: Ըստ ամենայնի, Մխիթարյանը հայտավորված կլինի և, հնարավոր է, որ խաղին մասնակցի առաջին իսկ րոպեից:

Մխիթարյանը թիմի հետ մարզվել է և նախապատրաստվել հերթական խաղին:

«Արսենալ»-ը մինչ այս ունի 42 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է: 5-րդ տեղում 45 միավորով «Տոտենհեմ»-ն է, իսկ 47 միավորով 4-րդ տեղում՝ «Լիվերպուլ»-ը:  50 միավորով եռյակը եզրափակում է «Չելսի»-ին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 53 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին ունի 65 միավոր:

«Սուոնսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա հունվարի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]