Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի բնակիչները «արյունոտ գերլուսնի» ականատես լինելու հնարավորություն կունենան

 Հայաստանի բնակիչները «արյունոտ գերլուսնի» ականատես լինելու հնարավորություն 
կունենան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնակիչները հունվարի 31-ի գիշերը կարող են ականատես լինել «արյունոտ գերլուսնի». այդ օրը լուսինը սովորականից ավելի մոտ կգտնվի երկրին և միևնույն ժամանակ տեղի կունենա լուսնի խավարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: «Սա ընդհանրապես հազվադեպ հանդիպող երևույթ է, որովհետև այնքան էլ հաճախ չի լինում, երբ լուսինը երկրին սովորականից ավելի մոտ է լինում և միևնույն ժամանակ լուսնի խավարում է տեղի ունենում: Իհարկե, «արյունոտ գերլուսինը» Հայաստանից մասնակի կերևա, որովհետև մենք լուսնի լրիվ խավարում չենք տեսնի, հետևաբար տպավորությունը կարող է այնքան մեծ չլինել, որքան կարող էր լինել լուսնի լրիվ խավարման պարագայում: Լիարժեք «արյունոտ գերլուսինը կերևա Հյուսիսային Եվրոպայի, Հյուսիսային Ասիայի երկրներից և Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից»,- մանրամասնեց Միքայելյանը:

Նա նաև մանրամասն բացատրեց, թե ինչպես է ձևավորում «արյունոտ գերլուսինը»:  «Երբ լուսինը, էլիպսաձև ուղեծրով պտտվելով երկրի շուրջ, ժամանակ առ ժամանակ ավելի է մոտենում երկրին և այդ երևույթը տեղի է ունենում լիալուսնի ժամանակ, դա կոչվում է գերլուսին, քանի որ այդ ժամանակ լուսինը կարող է ավելի պայծառ և խոշոր լինել: Նման դեպքերում լուսնի չափերը փոխվում են: Երբ լիալուսնի ժամանակ է դա լինում, լուսինը շուրջ 15 տոկոսով մեծանում է: Լուսնի խավարման ժամանակ, իսկ հունվարի 31-ին նաև խավարում է տեղի ունենալու, երկիրը իր ստվերով ծածկում է լուսինը, և այն լույս չի տալիս, բայց նույն ժամանակ երկրի մթնոլորտից անցած արևի լույսը բեկվելով թեթևակի կարմրավուն, վարդագույն երանգ է տալիս լուսնին, և դա վաղուց կոչում են «արյունոտ լուսին», ինչը պայմանական անուն է»,- ասաց Միքայելյանը:

Մանրամասնելով խոսքը՝ Արեգ Միքայելյանն ընդգծեց, որ «արյունոտ գերլուսին» լինում է այն պարագայում, երբ վերը նշված երկու երևույթները համատեղվում են, այսինքն՝ լուսինն ավելի մոտ է երկրին և այդ ժամանակ տեղի է ունենում լուսնի խավարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]