Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցելու համար Սոչի են ժամանել 1511 պատվիրակներ

Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցելու համար Սոչի են ժամանել 1511 պատվիրակներ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցելու համար Սոչի են ժամանել 1511 պատվիրակներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները հունվարի 30-ին ՏԱՍՍ-ին հայտնել են համաժողովի կազմկոմիտեի ներկայացուցիչները:

«Կոնգրեսին մասնակցելու համար Սիրիայից, Ժնեւից, Կահիրեից, Մոսկվայից ու Անկարայից ժամանել են 1511 պատվիրակներ, որոնք ներկայացնում են սիրիական հասարակության տարբեր Էթնոդավանական, քաղաքական ու սոցիալական խմբերը,- նշել Է գործակալության զրուցակիցը:- Ընդամենն ուղարկվել Էին 1600-ից ավելի հրավիրագրեր»: Կազմկոմիտեի տվյալներով՝ Կոնգրեսի 107 պատվիրակներ ներկայացնում են արտաքին ընդդիմությունը: Ըստ ազգային կազմի` համաժողովի մասնակիցների մեծամասնությունն արաբներ են, բայց կոնգրեսին մասնակցում են նաեւ քրդեր, եզդիներ, ասորիներ, հայեր, չերքեզներ, դաղստանցիներ, աբխազներ, թուրքմեններ եւ դրուզներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]