1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դինքի սպանության գործով դատական նիստում կասկածյալները հերքել են ներկայացված մեղադրանքները

Դինքի սպանության գործով դատական նիստում կասկածյալները հերքել են 
ներկայացված մեղադրանքները
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հունվարի 29-ին տեղի է ունեցել պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Դինքի սպանության գործին են միացվել ազատության մեջ գտնվող կասկածյալներ Մեհմեթ Ալի Օզքըլըչի և Օզքան Մումջուի դեմ առանձին հարուցված գործերը: Օզքըլըչի դեմ Սամսունում դատական գործ էր հարուցվել «հանցախմբի անդամ լինելու» և «ահաբեկչությանը ֆինանսավորելու» հիմնավորմամբ, իսկ Մումջուի դեմ Մուշում դատական գործ էր հարուցվել ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանքով:

Հունվարի 29-ի դատական նիստին պաշտպանական խոսքով է հանդես եկել Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատարության աշխատակից Ջեվաթ Էսերը, ով չի ընդունել իր դեմ ներկայացրած մեղադրանքները: «Ես երբեք գյուլենական չեմ եղել, ByLock չեմ օգտագործել: Երեխաներիս նրանց դպրոցներ չեմ ուղարկել: Հրանտ Դինքի սպանության գործում երբեք անփութություն կամ կանխամտածվածություն չեմ ունեցել: Հնարավոր ամեն բան արել եմ հանցագործության բացահայտման համար: Դինքի սպանության գործով ոստիկանության կողմից որևէ տեղեկություն չեմ ստացել»,- ասել է նա:

Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն հետաքրքրվել է, թե արդյոք Էսերը մասնակցել է սպանության կազմակերպիչ, ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալի կալանավորման աշխատանքներին, ինչին ի պատասխան Էսերը հայտնել է, որ մի անգամ մասնակցել է նրա որոնողական աշխատանքներին, սակայն չի կարողանում հիշել, թե երբ:

Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատարության աշխատակիցը հայտնել է նաև, թե Հայալը մշտապես հոգեկան խնդիրներ է ունեցել և իրենց տեսնելուն պես միշտ փախուստի է դիմել:

Պաշտպանական խոսքով է հանդես եկել նաև մեկ այլ ազատության մեջ գտնվող կասկածյալ, Տրապիզոնի ժանդարմերիայի աշխատակից Ունսալ Գյուրելը, ով ևս հերքել է կապը հանցախմբերի անդամ լինելու մեջ:

Դինքի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 30-ին: Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման: 2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Ներկայում Դինքի սպանության գործով կա 85 կասկածյալ, որոնց շարքում է նաև Էրդողանի թիվ մեկ թնշամի հայտարարված գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը: Կասկածյալներից 11-ը կալանավորված են, իսկ 10-ը հետախուզման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]