Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել Է վերջ դնել սիրիական հակամարտությանը

Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել Է վերջ դնել սիրիական հակամարտությանը
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին առաջարկել Է այցելել Մերձավոր Արեւելքում սիրիացի փախստականների ճամբարներ եւ միջոց գտնել վերջ դնելու հակամարտությանը մերձավորարեւելյան հանրապետությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հունվարի 29-ին լրագրողներին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալը, հոլիվուդյան աստղը, որը համաշխարհային կազմակերպության բարի կամքի դեսպան Է, հունվարի 28-ին մամուլի ասուլիս Էր հրավիրել Հորդանանում փախստականների Զաաթարիի ճամբարում, որի ընթացքում կոչ Է արել Սիրիայում ճգնաժամը կարգավորել երկրի քաղաքացիների իրավունքների հաշվառմամբ:

«Ես ցանկանում եմ Անվտանգության խորհրդի անդամներին կոչ անել ժամանելու տարածաշրջան, այցելելու փախստականների ճամբարներ եւ քաղաքներում նրանց բնակության վայրեր եւ, վերջապես, գտնելու միջոց, թե ինչպես օգտագործել ՄԱԿ-ի եւ միջազգային հանրակցության հեղինակությունն այս հակամարտության կարգավորման համար»,- ասել Է դերասանուհին:

Նրա խոսքով՝ Սիրիայում քաղաքական գործընթացի գործարկումը «միակ միջոցն Է պայմաններ ստեղծելու իրենց տները սիրիացիների վերադարձի, տառապանքների դադարեցման եւ փախստականներ ընդունող երկրների ծանրաբեռնվածության նվազեցման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]