Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արոնյանը հաղթել է Ջիբրալթարի մրցաշարի հերթական տուրում  

Արոնյանը հաղթել է Ջիբրալթարի մրցաշարի հերթական տուրում

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Ջիբրալթարի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս անգամ Արոնյանի մրցակիցը Նայջել Շորթն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 39-րդ քայլում մրցակցին ստիպեց անձնատուր լինել: Այս տուրից հետո Արոնյանը ևս յոթ մասնակցի հետ 5,5 միավորով հետապնդում է 6-ական միավորով առաջին երկու տեղերում ընթացող Նակամուրային ու Հաուելին:

Մրցաշարի մյուս հայ մասնակիցը՝ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը, առայժմ 23-րդ տեղում է:

Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում է 274 շախմատիստ 50 երկրից, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն է: Արոնյանի մրցակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ջիբրալթար Մասթերսի վերջին երեք տարիների հաղթող Հիկարու Նակամուրան, Դավիթ Նավարան, Պենտալա Հարիկրիշնան, Լե Քուան Լիեմը, Դուդա Յան-Քշիշտոֆը, Մայքլ Ադամսը, Վահ Հաոն, Նիկիտա Վիտյուգովը, Վասիլի Իվանչուկը և մի շարք այլ ուժեղագույն գրոսմայստերներ: Մրցաշարը կեզրափակվի փետրվարի 1-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]