Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում մինչեւ 2030 թվականը յուրաքանչյուր հինգերորդ աշխատատեղը կզբաղեցնեն ռոբոտները

Մեծ Բրիտանիայում մինչեւ 2030 թվականը յուրաքանչյուր հինգերորդ աշխատատեղը կզբաղեցնեն ռոբոտները
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 2030 թվականը Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերորդ աշխատատեղը (21 տոկոսը) կզբաղեցնեն ռոբոտները: Այդ մասին, ինչպես հայտնել Է The Sun-ը, վկայում են Centre for Cities հետազոտական ինստիտուտի տվյալները: Աշխատանքի շուկայում կատարվող այդ փոփոխություններից ամենից շատ տուժում են Անգլիայի հյուսիսի բնակիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավտոմատացումն ամենից շատ սպառնում Է այն մարդկանց, որոնք աշխատում են պատվիրատուների եւ հաճախորդների հետ, խանութների աշխատակիցներին եւ պահեստների աշխատողներին: Սակայն աշխատանքային գործընթացների ավտոմատացման եւ ռոտոտիզացիայի արդյունքում ի հայտ կգան նոր մասնագիտություններ, որոնց մասին մարդիկ դեռ նույնիսկ չեն Էլ գուշակում: Հետազոտության մեջ նշվում Է, որ արդեն գոյություն ունեցող մասնագիտությունների առնվազն 10 տոկոսն Էլ ավելի պահանջված կլինի ավտոմատացման եւ ռոտոտիզացիայի արդյունքում:

Եթե մինչեւ 2030 թվականն ավտոմատացման արդյունքում Մեծ Բրիտանիայում աշխատատեղերի կորուստները միջին հաշվով կկազմեն 21 տոկոս, ապա Լոնդոնում ցուցանիշը գտնվում Է 16 տոկոսի նշագծին: Երկրում «ամենաանվտանգ» վայրը Օքսֆորդն ու Քեմբրիջն են (13-ական տոկոս), այնուհետեւ գալիս են Ռեդինգը (15 տոկոս). մայրաքաղաքը հինգերորդ հորիզոնականում Է գտնվում Ուերթինգ քաղաքի (16 տոկոս) հետ միասին:

Առավել աննպաստ իրադրություն Է կանխատեսվում Մանսֆիլդ, Սանդեռլենդ եւ Ուեյքֆիդ (29-ական տոկոս), Սթոք (28 տոկոս) եւ Դոնքասթեր (27 տոկոս) քաղաքներում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]