Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայ թուրքական հարաբերությունների չկարգավորման պատճառը Թուրքիան է. Էդվարդ Նալբանդյան

Հայ թուրքական հարաբերությունների չկարգավորման պատճառը Թուրքիան է. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ թուրքական հարաբերությունների չկարգավորման պատճառը Թուրքիան է: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն` անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Թուրքիայում ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու համար:

«Եթե կարգավորվեին հարաբերությունները, ապա դա նկատի էր առնում, որ պետք է հաստատավեին դիվանագիտական, հյուպատոսական հարաբերություններ: Այդ դեպքում հնարավոր կլիներ ավելի արդյունավետ ձևով պաշտպանել մեր քաղաքացիների շահերը Թուրքիայի տարածքում: Բայց այդպիսի հարաբերություններ չկան` ոչ դիվանագիտական, ոչ հյուպատոսական: Ամեն առանձին դեպքում, երբ խնդիր է առաջանում Արտգործնախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, որ մեր քաղաքացիները պաշտպանված լինեն: Դա նշանակություն չունի Թուրքիայում է, թե այլ տարածքում, որտեղ չունենք դիվանագիտական հարաբերություններ: Այսօր շատ քիչ երկիր կա, որոնց հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ,  դրանք մոտ երկու տասնյակ երկրներ են: Հայաստանն իր հանձնառությունն է հայտնել օգնելու թե իր քաղաքացիներին, թե ճգնաժամային իրավիճակներում հայտնված հայերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Էդվարդ Նալբանդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]