Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը դեկտեմբերին ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ ֆորում կանցկացնի

Հայաստանը դեկտեմբերին ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ 
ֆորում կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից եղել և 2018 թվականի ընթացքում էլ շարունակելու է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ ԼՂ խնդրում Հայաստանը շարունակելու է ջանքերը եռանախագահող երկրների հետ:

«Հայաստանը մարդկության դեմ հանցագործությունների և նոր ցեղասպանությունների կանխարգելման ջանքերում դարձել է առաջամարտիկ: 2018 թվականը Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի ընդունման 70 ամյակն է: Այդ կապակցությամբ Հայաստանն այսօր ջանքեր է գործադրում, որ նոր բանաձև ընդունվի ՄԱԿ-ի շրջանակում՝ մարդու իրավունքների խորհրդում»,- ասաց Նալբանդյանը:

Նա հիշեցրեց, որ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեզ հաջողվեց ընդունել բանաձև, որը բոլորի կողմից ստացավ շատ լուրջ աջակցություն: Նախարարն ընդգծեց, որ մոտ 70 երկիր դարձավ բանաձևի համահեղինակ, սակայն այն ընդունվեց կոնսենսուսով, այսինքն որևէ մեկը չհանդգնեց դուրս գալ այդ բանաձևի դեմ:  

«Այս տարի մենք նախաձեռնել ենք և այժմ աշխատանքներ են տարվում, որ այս կապակցությամբ նոր բանաձև ընդունվի: 2018 թվականի դեկտեմբերին մտադիր ենք անցկացնել նոր գլոբալ ֆորում՝ նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը: Դա մտադիր ենք անցկացնել դեկտեմբերն, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեր նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը հաստատեց որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակման օր»,- ասաց ԱԳ նախարարը:

Հիշեցնելով, որ Հայաստանն արդեն նախագահում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում, հոկտեմբերին Երևանում կկայանա կառույցի գագաթնաժողովը, իսկ 2017 թվականի դեկտեմբերից սկսած նախագահում է ՍԾՏՀ-ում՝ նախարարը նշեց՝ շատ անելիքներ կան:

«Շարունակելու ենք ջանքերը երկկողմ հարաբերությունների զարգացման, ամրապնդման, ընդլայնման իմաստով, ինչպես նաև տարբեր միջազգային կառույցների շրջանակում՝ արձագանքելով տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին»,- հայտարարեց Նալբանդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am