Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի երիտասարդների մեծամասնությունը հավանություն չի տվել Թրամփի քաղաքականությանը

ԱՄՆ-ի երիտասարդների մեծամասնությունը հավանություն չի տվել Թրամփի քաղաքականությանը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1980-ական թվականների վերջին եւ ավելի ուշ ծնվածների սերունդն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ը շարժվում Է ոչ ճիշտ քաղաքական ուղղությամբ: Այդ մասին ասված Է NBC News-ի եւ Չիկագոյի համալսարանից GenForward հետազոտական խմբի կողմից անցկացված համատեղ հարցման մեջ, որը հրապարակվել Է հունվարի 29-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս կարծիքը պաշտպանում Է հարցման մասնակիցների 63 տոկոսը, եւս նույնքան ամերիկացի երիտասարդներ հավանություն չեն տալիս ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքին: ԱՄՆ-ի Կոնգրեսի աշխատանքին հավանություն չի տալիս հարցվածների 61 տոկոսը:

Այն մասին, որ Ամերիկան շարժվում Է ճիշտ ուղղությամբ, հայտարարել Է մասնակիցների 18 տոկոսը, 19 տոկոսը հավանություն Է տալիս Թրամփի, իսկ 12 տոկոսը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի աշխատանքին:

Խոսելով ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ 2018 թվականին կայանալիք միջանկյալ ընտրությունների մասին՝ հարցվածների կեսը հայտարարել Է Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի օգտին քվեարկելու մտադրության մասին: Հանրապետականների թեկնածուի օգտին պատրաստ Է քվեարկել հարցման մասնակիցների 25 տոկոսը: Հարցվածների եւս քառորդ մասը կամ չի ցանկանում քվեարկել ոչ դեմոկրատների, ոչ հանրապետականների օգտին, կամ դեռ որոշում չի ընդունել:

Հարցումն անցկացվել Է հունվարի 3-ից մինչեւ 16-ը, դրան մասնակցել Է 18-ից 34 տարեկան 1844 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]