Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում գիտության ոլորտում աշխատող երիտասարդների թիվն ավելացել է

Հայաստանում գիտության ոլորտում աշխատող երիտասարդների թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գիտության ոլորտում աշխատող երիտասարդների թիվն ավելացել է:

 Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

«Մեր աշխատանքային գործունեության կարևոր ուղղություններից է գիտության ոլորտի երիտասարդացման ծրագիրը: Ներկայում գիտության ոլորտի առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներից է գիտական կադրերի արդյունավետ վերարտադրության հարցը: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի ներդնել երիտասարդ կադրերի ներգրավման և հաստատման մեխանիզմներ, մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում: Ներկայում արդեն իսկ կոմիտեի կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված երիտասարդ գիտնականների և նրանց կողմից կատարվող հետազոտությունների աջակցմանը: Իրականացված աշխատանքների արդյունքում այսօր գիտության ոլորտում աշխատող երիտասարդների թիվն ավելացել է հատկապես գիտական ծրագրերի ղեկավարների տեսանկյունից»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Նա նկատեց, որ մինչև 35 տարեկաններին ներգրավելու առումով խնդիրներ չկան, սակայն այլ իրավիճակ է 35-ից բարձր տարիքային խմբերում:

«Մեր գիտական ծրագրերի 25-26 տոկոսը ղեկավարում են մինչև 35 տարեկան երիտասարդները: Մեր խնդիրը սկսվում է ավելի բարձր տարիքային խմբում: Երբ երիտասարդներն ավելի բարձր որակ են ձեռք բերում, սկսում են իրենց աշխատանքները հրատարակել բարձր ռեյտինգային ամսագրերում, ապա դառնում են գայթակղիչ դրսի համար: Ոչ ոք չի կարող ստիպել հրաժարվել բարձր աշխատավարձից և մնալ Հայաստանում: Այլ հարց է ինչպես աշխատել այս մարդկանց հետ: Եթե կապը չի կորում, ապա նրանք համագործակցում են Հայաստանի հետ: Մեր գիտական ծրագրերում ընդգրկված են մեծ թվով գիտնականներ, որոնք նախկինում Հայաստանում էին աշխատում, ներկայում՝ արտերկրում»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]