Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գիտական ինստիտուտները պետք է ֆինանսավորվեն իրենց տված արդյունքների համաձայն

Գիտական ինստիտուտները պետք է ֆինանսավորվեն իրենց տված արդյունքների 
համաձայն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կգնահատվի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը: Այս ծրագիրն ընդգրկված է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի 2018 թվականի աշխատանքներում:

Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ներկայում ՀՀ-ում պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի և թեմաների իրականացման մեջ ներգրավված են ընդհանուր թվով 87 գիտահետազոտական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ և բուհերի կազմում ընդգրկված մասնաճյուղեր:  

«Կառավարության որոշման նախագծով մենք ցանկանում ենք ֆինանսավորման նոր տարբերակ առաջարկել, համաձայն որի, գիտական հիմնարկները կֆինանսավորվեն ըստ իրենց ստացած գիտական արդյունքների: Մշակվում է համապատասխան բալային համակարգ, որով էլ կգնահատվեն ինստիտուտները: Ըստ գնահատման էլ ինստիտուտները կֆինանսավորվեն: Ոչ բոլոր հիմնարկները հավասար բաշխման սկզբունքով կֆինանսավորվեն»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Նրա խոսքով, գիտական հիմնարկներն, ըստ իրենց աշխատանքի արդյունավետության, միմյանցից տարբերվում են: Սամվել Հարությունյանի կարծիքով, ժամանակն է, որ ինստիտուտները ֆինանսավորվեն իրենց տված արդյունքների համաձայն:

«Ամբողջ աշխարհում է այսպես, ժամանակն է, որ մենք նույնպես անցնենք այս համակարգին: Ինստիտուտի արդյունավետությունը որոշվելու է տարբեր չափանիշներով: Փակագծերը շատ չբացեմ, բայց մի քանիսը ներկայացնեմ: Հաշվի կառնվի, թե  տվյալ հիմնարկը վերջին հինգ տարում ռեյտինգային ամսագրերում ինչ հոդվածներ է տպագրել, որքան հղումներ են կատարվել այդ աշխատանքներին, ամեն տարի քանի գիտնական է մասնակցել միջազգային գիտաժողովների ու հանդես եկել զեկույցներով: Վերջին 5 տարում տվյալ հիմնարկում քանի թեկնածուական է պաշտպանվել, քանի գիտնական է ստացել պետական պարգև և այլն»,-ասաց Սամվել Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]