Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին կմասնակցեմ 82 կգ քաշային կարգում. Մաքսիմ Մանուկյան  

Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին կմասնակցեմ 82 կգ քաշային կարգում. 
Մաքսիմ Մանուկյան

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի համար 87 կգ քաշային կարգում հանդես գալը նորություն չէ:

«Մարզավիճակս շատ լավ է, նորմալ, պատրաստվում եմ հետագա մրցումների։ Հայաստանի առաջնությանը մասնակցեցի իմ կամքով: Մարզավիճակ ձեռք բերելու համար պետք է մեկնեի արտերկրի մրցաշարերին, բայց նախընտրեցի հանդես գալ Հայաստանի առաջնությունում: Ամեն ինչ նորմալ էր՝ չնայած կարող էր ավելի լավ լինել։ Ամեն ինչ տանում է նրան, որպեսզի լավ հանդես գամ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: 87 կգ քաշային կարգն ինձ համար նորություն չէ, ես նախկինում հանդես եմ եկել 85 կգ քաշային կարգում։ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին կմասնակցեմ 82 կգ քաշային կարգում, բայց արդեն 2019 թվականից հանդես կգամ 87 կգ քաշային կարգում, որպեսզի Օլիմպիական խաղերին մոտ այդ քաշում մասնակցեմ»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Մանուկյանը:

Նախօրեին կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որի ընթացքում չեմպիոններ դարձան. 55 կգ քաշային կարգում՝ Նորայր Հախոյան, 60 կգ՝ Արմեն Մելիքյան, 63 կգ` Սլավիկ Գալստյան, 67 կգ` Կարեն Ասլանյան, 72 կգ` Արման Բաղդասարյան, 77 կգ` Կարապետ Չալյան, 82 կգ` Էդուարդ Սարգսյան, 87 կգ` Մաքսիմ Մանուկյան, 97 կգ` Վաղինակ Մինասյան, 130 կգ` Էդգար Խաչատրյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]