Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուբեն Սադոյանի նշանակումը հայ-վրացական հարաբերությունների համար շարժիչ ուժ դարձավ․ վրացագետ

Ռուբեն Սադոյանի նշանակումը հայ-վրացական 
հարաբերությունների համար շարժիչ ուժ դարձավ․ վրացագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին հունվարի 28-ին Թբիլիսիում դիվանագիտական ընդունելություն տեղի ունեցավ։ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը ներկա էին Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան, նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վլադիմեր Չաչիբայան, ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, հոգևոր դասի և վիրահայ համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ։

Վերջին մի քանի ամիսների հայ-վրացական հարաբերությունների ակտիվացման և կայացած արարողության կարևորության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ։

«Անկասկած, վերջին մի քանի ամիսների հայ-վրացական հարաբերությունները կարելի է բնորոշել որպես բավականին ակտիվ և դինամիկ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս Վրաստան կատարած այցն ու դրա հետ մեկտեղ Վրաստանի վարչապետի սպասվող այցը Երևան որոշ իմաստով նոր լիցքեր և թարմություն են հաղորդում մեր միջպետական կապերին: Հայ-վրացական հարաբերությունների մեկ այլ շարժիչ ուժ դարձավ Ռուբեն Սադոյանի` Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակումը։ Նրա աշխատանքի առաջին ամիսները հագեցած և ակտիվ էին։ Դա ինձ ամբողջովին հիմք է տալիս ենթադրել, որ 2018 թվականը մեր միջպետական հարաբերությունների զարգացման և խորացման համար կդառնա կարևոր տարի»,- ասաց Մելիքյանը։

Խոսելով դիվանագիտական ընդունելության մասին՝ նա ընդգծեց, որ այն անցել է բարձր մակարդակով և Վրաստանի Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավարության ներկայացվածությամբ աննախադեպ էր։ «Վստահ եմ, որ դրան նպաստել է, ինչպես ՀՀ դեսպանության ակտիվ աշխատանքը, այնպես էլ ռազմական կցորդի գործունեությունը։ Չեմ բացառում, որ նախարար Լևան Իզորիայի և Վրաստանի ՊՆ և ԳՇ ղեկավարության ներկայությունը ընդունելությանը գործող դեսպանի ակտիվ գործունեության գնահատականն էր։ Այն, որ Պաշտպանության նախարարն առաջին անգամ անձամբ մասնակցում էր ընդունելությանը, կարելի է նաև գնահատել որպես պաշտոնական Թբիլիսիի ուղերձ առ այն, որ Վրաստանը շարունակում է իր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան։ Թբիլիսին սրանով ևս մեկ անգամ ընդգծեց, որ իր համար Հայաստանի հետ փոխհարաբերությունները ոչ պակաս կարևոր են իր տարածաշրջանային քաղաքականության համատեքստում»,- նշեց քաղաքագետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]