Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մահացել է ռեժիսոր Մարիա Սահակյանը

Մահացել է ռեժիսոր Մարիա Սահակյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Մարիա Սահակյանը: Այս տեղեկությունը լրատվամիջոցներին տրամադրել է կինոքննադատ Անդրեյ Պլախովը: Սահակյանը մահացել է 37 տարեկանում: «Անհնար է հավատալ գեղեցիկ կնոջ մահվան լուրին: Վառ հիշատակ… Ցավակցություններ մերձավորներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ տեղեկացնելով, որ ռեժիսորի մահվան պատճառ է հանդիսացել օնկոլոգիական հիվանդությունը:

Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 24-ին Երևանում։ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան։ 1996 թվականին Սահակյանն ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ՎԳԻԿ)՝ կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետ (Վլադիմիր Կոբրինի արհեստանոց)։ 2003 թվականին ավարտել է ուսումը «Հրաժեշտ» դիպլոմային աշխատանքով։ Ֆիլմը ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնին, Ֆրանսիայի Անժեր քաղաքում տեղի ունեցած «Premier Plans» կինոփառատոնին, Հոլանդիայի «International Filmfestival Rotterdam»-ի պաշտոնական ծրագրում, Telluride Film Festival-ում և այլն։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» փառատոնի գրան պրիի, Իտալիայի Ֆանո քաղաքում տեղի ունեցած միջազգային կինոփառատոնում հատուկ նշման, ՎԳԻԿ-ի փառատոնին Կոդակ ընկերությունից ստացել է մրցանակ և փառատոնի կողմից՝ «Սուրբ Աննա» դիպլոմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]