Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քրդերը հայտնել են, որ Թուրքիայի պատճառով չեն մասնակցելու Սոչիի կոնգրեսին

Քրդերը հայտնել են, որ Թուրքիայի պատճառով չեն մասնակցելու Սոչիի կոնգրեսին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնահռչակ «Սիրիայի հյուսիսային համադաշնության» ներկայացուցիչները հայտարարել են, որ Թուրքիայի դիրքորոշման պատճառով չեն ստացել հրավեր՝ մասնակցելու Սոչիում հունվարի 30-ին կայանալիք սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քրդերը չեն կարողանա մասնակցել Սոչիի կոնգրեսին ոչ թե այն պատճառով, որ հրաժարվում են դա անել, այլ այն պատճառով, որ մինչ օրս Ռուսաստանից հրավեր չեն ստացել: Ռուսաստանը ղեկավարությանը հրավեր չի ուղարկել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Սիրիայի հյուսիսային համադաշնության» ներկայացուցիչը:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ քրդերը մասնակցելու են կոնգրեսին՝ չհստակեցնելով, թե որ կազմակերպություններից ու կառույցներից:

«Սիրիայի հյուսիսային համադաշնություն»-ից հայտնել են, որ քրդական կողմի ներկայացրած ցուցակը, որը ներկայացվել էր նախքան Աֆրինում Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների մեկնարկը, ամբողջությամբ բացառվել էր Անկարայի կողմից:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]