Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Համացանցում են հայտնվել Samsung Galaxy S9 և S9+ հեռախոսների լուսանկարները


ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում են հայտնվել Samsung Galaxy S9 և S9+ հեռախոսների էկրանի հատվածի լուսանկարները: Այն հրապարակել է Venture Beat պորտալը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պորտալը նշում է, որ նոր սմարթֆոնի դիզայնը քիչ է տարբերվում նախկին մոդելինից: Galaxy S9-ը ունենալու է 5,8 դյույմանոց էկրան, 4 գիգաբայթ օպերատիվ և 64 գիգաբայթ ներքին հիշողություն: S9+ տարբերակը կունենա 6,2 դյույմանոց դիսփլեյ, 6 գիգաբայթ օպերատիվ և 128 գիգաբայթ ներքին հիշողություն: Հեռախոսը կունենա 12 մեգապիքսել հիմնական տեսախցիկ, ինչպես նաև արագացված նկարահանման հնարավորություն (480 կադր վայրկյանում):

Բացի այդ, Galaxy S9 և S9+ հեռախոսներում բարելավված կլինի դեմքերի ճանաչման ֆունկցիան:

Նոր սմարթֆոնի թողարկումը տեղի կունենա փետրվարի 25-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ