Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիայում թուրքական զորքերի հարձակման հետևանքով 86 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայում թուրքական զորքերի հարձակման հետևանքով 86 խաղաղ բնակիչ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկից ի վեր Աֆրինի շրջանում և հարակից գյուղերում մահացել է առնվազն 86 խաղաղ բնակիչ, իսկ 198-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:

Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն՝ զոհերի և տուժածների շրջանում կան կանայք, երեխաներ և տարեցներ: Թուրքական զորքերի գործողությունները հասցրել են նաև նյութական վնաս և հանգեցրել են Աֆրինի գյուղերի միջև հաղորդակցության դադարեցմանը:

Ավելի վաղ արաբա-քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերը» (SDF) հայտնել էին, որ Աֆրինում խաղաղ բնակչության շրջանում գրանցված զոհերի թիվը 59-ն է, վիրավոր են 134-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]