1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱԻԲԱ-ի համաժողովին

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱԻԲԱ-ի համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում տեղի է ունեցել ԱԻԲԱ-ի (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) արտահերթ համաժողովը, որին Հայաստանից մասնակցում էին Հայաստանի բռնցքամատի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ու փոխնախագահ Արամ Դավթյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր։ ԱԻԲԱ-ն խոստացել է, որ կվերանայի բողոքարկման մասին որոշումը։ Նախորդ ղեկավարների օրոք բռնցքամարտում հանվել էր բողոքարկման իրավունքը, որը մեծ դժգոհությունների առիթ էր դարձել։ ԱԻԲԱ-ի իրավաբանները ներկայացրեցին նոր, փոփոխված կանոնադրությունը։ Նոր կանոնադրությամբ բավականին խստացվել են կարգապահական հարցերը, թարմացվել են գործող օրենքները և հաստատման են ներկայացվել մի շարք որոշումներ։ Բավականին թուլացվել են ԱԻԲԱ-ի նախագահի միանձնյա որոշումներ կայացնելու հնարավորությունները։ Այսուհետ կարևոր որոշումները կկայացվեն միմիայն խորհրդի անդամների մասնակցությամբ։

Ավելացվել են նաև խորհրդի անդամների քանակը. 24-ից դարձել 28: Համաժողովի ժամանակ ինքնակամ հրաժարական է ներկայացրել ԱԻԲԱ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրանկո Ֆալչինելին։

Որոշվել է, որ ԱԻԲԱ-ն կղեկավարի այն փոխնախագահը, ով ամենաերկարն է զբաղեցնում այդ պաշտոնը։ Գաֆուր Ռախիմովը 15 տարի զբաղեցնում է ԱԻԲԱ փոխնախագահի պաշտոնը և հենց նրան էլ առաջարկվել է մինչև ԱԻԲԱ համաժողովը ժամանակավոր կատարել նախագահի պարտականությունները։

Ելույթ է ունեցել ՄՕԿ-ի ներկայացուցիչը, ով ներկայացրել է 2020 թ. Օլիմպիական խաղերի անցկացման կազմակերպչական հայեցակարգը բռնցքամարտի հետ կապված։ ՄՕԿ-ի որոշմամբ տղամարդկանց 10 քաշային կարգերը պետք է կրճատվեն և հասցվեն 8-ի, իսկ կանանց 3 քաշային կարգերը պետք է հասցվեն 5-ի։

ՄՕԿ-ի ներկայացուցիչը ներկայացրել է նաև բռնցքամարտի դերը Օլիմպիական խաղերում։ ԱԻԲԱ-ն առաջարկել է 2020 թ. Օլիմպիական խաղերին տղամարդկանց համար թողնել 10 քաշային կարգերը, իսկ կանանցը դարձնել 5: Քվոտաների հետ կապված առաջարկվել է տղամարդկանցը 250-ից դարձնել 226, իսկ կանանցը 36-ից դարձնել 60:

Հերթական համաժողովը կկայանա Մոսկվայում 2018 թ. նոյեմբերի 2-3-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]