Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանն անձնվիրաբար զոհված վեց զինծառայողի ընտանիքներին հանձնեց հետմահու շնորհված պարգևները

 Նախագահ Սարգսյանն անձնվիրաբար զոհված վեց զինծառայողի ընտանիքներին 
հանձնեց հետմահու շնորհված պարգևները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձին հետմահու պետական բարձր պարգևներ հանձնեց հայրենիքի սահմանները պաշտպանելիս անձնվիրաբար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարգևատրման արարողությունը կայացավ Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:

«Այսօր մենք Եռաբլուրում ենք: Այս սրբազան տոնի օրը մեր պարտքն է գլուխ խոնարհել հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք և ազատություն պարգևեցին: Վշտակից ենք մեր բոլոր զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Կոչ ենք անում սերունդներին՝ մշտապես վառ պահել նրանց հիշատակը, Հայաստանի ժողովրդի այս կարևոր տոնի խորհուրդն ու իմաստը: 
Հավերժ փա՜ռք մեր հերոսներին: Կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը
»,-ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՀ Նախագահը:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անվեհերության և խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքն անձնազոհաբար կատարելու համար թիվ N զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանը հետմահու պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սամվել Ժիրայրի Կարճիկյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արմեն Արտաշեսի Սաքանյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գարեգին Հակոբի Մինասյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Մհեր Արամայիսի Երզնկյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]