Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմենպրեսականների զինվորները սահմանից․ ծառայում են հանուն խաղաղության

Արմենպրեսականների զինվորները սահմանից․ ծառայում են հանուն խաղաղության

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձն է։ Զինված ուժեր, որին վստահել ենք մեր սահմանների ամրությունը, հայոց բանակ, որին վստահել ենք մեր հայրերին, եղբայրներին ու որդիներին։ «Արմենպրես»-ը զրուցել է այս օրերին հայրենիքի առջև իրենց պարտքը կատարող Վահե Հակոբյանի և Արման Գրիգորյանի հետ։ Նրանց ընտրությունը պատահական չէ, Վահեն արմենպրեսական է, Արմանը՝ արմենպրեսականի եղբայր։ Հաշվի առնելով մեր զինվորների զբաղված առօրյան, որոշեցինք նրանց կարևոր գործից չկտրելու համար ուղղել մի քանի բլից հարց։

Մեր գործընկեր Վահեն ծառայում է Պաշտպանության բանակի հարավ-արևելյան զորամասերից մեկում, դիրքապահ ծառայությանը զուգահեռ գրիչը ձեռքից վայր չի դնում։ Նա միացել է ծառայակից ընկերոջ՝ «Մոնթե» պարբերաթերթը ստեղծելու գաղափարին, որի հերոսները հենց իրենց զինակիցներն են ու հրամանատարները, նյութերի թեման՝ բանակային առօրյան, պատմությունները՝ մի քիչ հուզիչ, բայց խիզախ և ուսուցողական։

Պատասխանում է շարքային Հակոբյանը։

-Ծառայության անցնելուց հետո ես ամենաշատը սկսեցի գնահատել ժամանակը։

-Բանակային առօրյայում ինձ ամենաշատը դուր է գալիս քնելը (ծիծաղում է)։ Իսկ ավելի լուրջ՝ թմբուկի ներքո քայլելը։

-Ես ծառայում եմ հանուն խաղաղության, նոր սերնդի խաղաղ մանկության, իմ հարազատների բարեկեցության։

-Հունվարի 28-ի իմ բարեմաղթանքն ուղղում եմ այն տղերքին, ովքեր մի քանի օր է, ինչ բանակ են եկել։ Թող իմանան, որ իրենցից յուրաքանչյուրի ներդրումը կարևոր  է հայրենքի պաշտպանության գործում։ Երբ նրանք դա հասկանան, լրիվ կմտնեն ծառայության մեջ, դա իրենց կօգնի հեշտ ու առանց լարվածության անցկացնել այս երկու տարին։ Թող վստահ լինեն, որ իրենց ծառայությամբ կարող են շատ բան փոխել։

Արման Գրիգորյանն էլ, ով մեր թղթակից Աննա Գրիգորյանի եղբայրն է, ծառայում է Նոյեմբերյանի շրջանի զորամասերից մեկում։ Արմանին բանակում շատ են պետք եկել քաղաքացիական կյանքում ձեռք բերած վարորդական հմտությունները, որոնք արդեն զինվորական ծառայության մեջ է կատարելագործել։ Ու չնայած տանը մայրիկի ու քրոջ հոգատարության պակասը չի զգացել, բանակում շատ արագ է հարմարվել խիստ կանոնակարգված առօրյային, ինքնուրույն լինելուն։

Պատասխանում է շարքային Գրիգորյանը։

-Ծառայության անցնելուց հետո ես ամենաշատը սկսեցի գնահատել ժամանակը։

-Բանակային առօրյայում ամենաշատն ինձ դուր են գալիս ֆիզիկական պատրաստության պարամունքները, երգելով շարային կատարելը։

-Բանակում ամենաշատը հետաքրքրել է այն, որ հնարավոր է 15 վայրկյանում պատրաստ լինել քնելու՝ հանել շորերը ու հարդարել, տեղավորվել անկողնում։

-Ես ծառայում եմ հանուն հայրենիքի, իմ ծնողների, իմ հարազատների, որ նրանք հանգիստ քնեն ու զբաղվեն իրենց առօրյա գործերով։

-Հունվարի 28-ի առիթով զինվորներին մաղթում եմ բարի ծառայություն, անփորձանք իրենց պարտքը տան ու հասնեն իրենց  ծնողներին։

Հ․ Գ․ Այս հրապարկման հերոսը կարող էր լինել հայրենիքի առջև իր պարտքը կատարած ու կատարող յուրաքանչյուր ոք։ Շնորհակալ ենք, զինվոր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]