Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախարարությունը տարածքային մակարդակում գնաճի մեղմման ծրագրերը կուղղի կարիքավոր ընտանիքներին

Նախարարությունը տարածքային մակարդակում գնաճի մեղմման ծրագրերը կուղղի 
կարիքավոր ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գնաճի հարցով ուսումնասիրությունները, Ազգային ժողովի լսումները և համապատասխան պատկան մարմինների կողմից կատարած աշխատանքներն իրենց արդյունքը կտան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման վստահություն հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նրա խոսքով՝ բոլոր պատկան մարմինները իրենց գործառույթների շրջանակում իրականացրել են անհրաժեշտ քայլերը։

Անապահով խավի նվազագույն պահանջները բավարարելու համար գերատեսչության քալերի վերաբերյալ Ասատրյանն ընդգծեց, որ սոցիալական աշխատողներն իրենց գործառույթներն են իրականացնում՝ գնահատելով կարիքները։

«Այն անհրաժեշտ աշխատանքները, որոնք մեր գործառույթների շրջանակներում են, լիարժեք իրականացվել են։ Տարածքային մակարդակում ծրագրերն ուղղորդվել են բացառապես խոցելի և կարիքավոր ընտանիքներին»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

Արտեմ Ասատրյանն ասաց, որ բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնց դեպքում իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն կլինի, իրենք առաջարկություններով հանդես կգան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]