1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Apple ընկերության համահիմնադիրը վաճառել է բոլոր բիթքոինները

Apple ընկերության համահիմնադիրը վաճառել է բոլոր բիթքոինները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը նյարդայնացել և վաճառել է իր բոլոր բիթքոինները, քանի որ հոգնել է նյարդայնանալուց դրա անկայուն փոխարժեքի տատանումներից: Վոզնյակն այս մասին խոսել է Ստոկհոլմում կայացած բիզնես-ֆորումի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Նա կրիպտոարժույթը ձեռք է բերել 2017 թվականի ամռանը, երբ մեկ բիթքոինը դեռևս արժեր 700 ԱՄՆ դոլար: Թե հստակ քանի բիթքոին է գնել Վոզնյակը, չի մանրամասնվել: Դրանք վաճառելու մասին նա որոշում է ընդունել դեկտեմբերի կեսերին, երբ կրիպտոարժույթի փոխարժեքը հասել էր ռեկորդային թվի՝ մոտ 20 հազար դոլարի:

Ծրագրավորողը հայտնել է, որ բիթքոինները գնել է պարզապես փորձի համար: «Երբ դրա կուրսը շատ բարձրացավ, ես ասացի, որ չեմ ուզում լինել այն մարդկանցից, ով հետևում է դրան ու անհանգստանում միայն թվերի համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ իր համար երջանկությունն անհանգստանալու պատճառներ չունենալու մեջ է, հետևաբար վաճառել է բոլոր բիթքոիններն ու ազատվել դրանցից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]