Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյակին նրա երգերն առաջին անգամ կներկայացվեն սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդային ներքին ծառայության գեներալ-մայոր,  երգահան, Դաղստանի արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի սիրված երգերն առաջին անգամ կհնչեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ և նոր գործիքավորմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): Հատուկ հյուրեր Վախթանգ Կիկաբիձեի և Նանի Բրեգվաձեի մասնակցությամբ համերգային ծրագիրը տեղի կունենա փետրվարի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոյի ընթացքում սիրված երգիչների կատարմամբ կհնչեն Ալեքսեյ Հեքիմյանի երգերի նոր մեկնաբանություններ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն, Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանը, Համլետ Գևորգյանը, Էդգար Խաչատրյանը, Մաշա Մնջոյանը, «Արցախի ձայները», Հայաստանի երգի պետական թատրոնի մենակատարները։

Համերգն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ