Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Շարունակելու ենք մեր բարեփոխումների օրակարգը. Euronews-ին ասել է Կարեն Կարապետյանը


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԴավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Euronews-ի բիզնես ծրագրի խմբագիր Օլեքսանդրա Վակուլինային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hարցազրույցում Կարեն Կարապետյանը մասնավորապես նշել է.

«Մենք շարունակելու ենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանը բիզնես միջավայրն ավելի հարմարավետ դարձնելու, տեղական շուկայի առումով տարածաշրջանում բիզնես վարելու միասնական հարթակ ձևավորելու ուղղությամբ՝ օգտագործելով առևտրային ռեժիմները Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության (GSP+) Իրանի (Ազատ տնտեսական գոտի) և մի շարք այլ պետությունների (GSP) հետ: Այժմ մենք փորձում ենք մեր տարածաշրջանի միասնական ապագան ստեղծել՝ փորձելով լինել հարթակ, շուկաների, մշակույթների դարպաս, որտեղ աշխարհի տարբեր երկրները իսկապես կարող են համատեղվել»:

Կարեն Կարապետյանի հարցազրույցը հասանելի է 9 լեզվով: Տեսանյութի անգլերեն տարբերակը հասանելի է հետևյալ հղումով




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ